Songtexte
Քո սիրոյ մէկ նշոյլին թող իմ կեանքը քեզ մատաղ,
Կեանքս երբ չկամենաս՝ հոգիս կը տամ քեզ համար։
Էլ ի՞նչ արժէ այս կեանքը, եթէ չկաս ինձ համար,
Հոգիս քեզ է միշտ կանչում աղօթքներով անհամար։
Սրտիս միջի ցաւերը,
Հոգւոյս խոր կսկիծները,
Անցեալի յուշերը
Ջնջէ՛, թէ կարող ես ջնջել։
Քեզ հետ անցած օրերը դրախտ էր երկնային,
Դու լոյս դարձար ու վառ ճրագ իմ ճանապարհին։
Առանց քեզ ձեռքերս սառն են ու մրսում է հոգիս,
Միայն քո տաք գրկումն է դարմանն այս տանջանքիս։
Կարօտով լի տարիներս,
Սպիտակած մազերս,
Արցունքով լի աչքերս
Յետ տո՛ւր, թէ կարող ես